Ըստ հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, այսօր սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության պետ կնշանակի ՀՀ ոստիկանության ՄՀՈՋ-ի (ՕՄՕՆ) նախկին միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, գնդապետ Արսեն Գալստյանին:
Արսեն Գալստյանը եղել է Արցախյան պատերազմի մասնակից:
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ սեպտեմբերի 2-ին ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին, և նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։






