AM
7 Սեպտեմբեր 2011 - 08:05 AMT

ԵՄ-ն ձգտում է ֆակուլտատիվ աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կողմերին

ԵՄ-ն ձգտում է առավել ներգրավվել Հարավային Կովկասի տարածաշրջանային իրադարձություններին, մասնավորապես, ֆակուլտատիվ օգնություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության կողմերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: «ԵՄ-ն հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ ու փորձ ունի, որոնք կարող են նպաստել այդ հարցի լուծմանը»«-ասել է նա:

Լեֆորը նշել է, որ ԵՄ-ում խորհրդակցություններ են տեղի ունեցել Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի պաշտոնի պահպանման վերաբերյալ և քանի որ մեծ շահագրգռվածություն կար տարածաշրջանում ներկայությունը պահպանելու հարցում, դրական որոշում կայացվեց:

Արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ֆիլիպ Լեֆորին նշանակեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ:

Սեպտեմբերի 4-ին Ֆիլիպ Լեֆորը սկսեց իր տարածաշրջանային այցը՝ այցելելվ Ադրբեջան ու Վրաստան: Սեպտեմբերի 7-ին դիվանագետը ժամանեց Երևան: