Բաթումիում բացվելու է Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնի (CANC) մասնաճյուղը, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Այս առիթով Աջարիա է մեկնել կինոկենտրոնի տնօրեն Արտաշես Հովհաննիսյանը:
Այնտեղ տնօրենը հանդիպումներ է ունեցել Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, տեղի հայ համայնքի, հյուպատոսության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ցուցադրվել են երկու ոչ կոմերցիոն ֆիլմեր:






