AM
9 Սեպտեմբեր 2011 - 04:23 AMT

Պաշտպանության նախարարությունում Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին լուրերն անհեթեթություն են համարել

Հայաստանի ՊՆ մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին լուրերն անհեթեթություն է համարել: Ինչպես ասել է Կարապետյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Պաշտպանության նախարարն աշխատանքային այցով գտնվում է Լեհաստանում, և նման լուրեր տարածելն անհիմն է»,- նշել է Դավիթ Կարապետյանը:

Պետք է նշել, որ Facebook սոցցանցում ակտիվ քննարկվում է Սեյրան Օհանյանի հրաժարականի հարցը` որպես արդեն տեղի ունեցած փաստ: