AM
9 Սեպտեմբեր 2011 - 07:15 AMT

Հայկական լեռներում կորած գերմանացի զբոսաշրջիկը գտնվել է

Ինչպես հայտնել էինք սեպտեմբերի 7-ին`ժամը 22.12-ին, ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:

Հավանական որոնման տարածք էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին`ժամը 10.05-ին Հանքավան-Ապարան բնակավայրերի 4-րդ կմ-ում (լեռնային տեղանք), գտնվել է Գերմանիայի քաղաքացի,1981թվականին ծնված Ստեֆան Սլաբեկը: