AM
11 October 2000 - 12:32 AMT

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ ԵՐԿՐՈՐԴԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԿՀԱՆՁՆԻ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ

11.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի` նոյեմբերի 8-9-ին Վատիկան կատարելիք այցի ընթացքում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը Հայկական եկեղեցու առաջնորդին կհանձնի Հայ Առաքելական Եկեղեցու հիմնադիր Սուրբ Գեւորգ Լուսավորչի մասունքները:
Այս մասին ասվում է Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ:
Սուրբ մասունքները կտեղադրվեն Երեւանում, Գրիգոր Լուսավորչի Մայր տաճարում, որի շինարարությունը կավարտվի 2001 թվականին, երբ Հայաստանը հանդիսավորությամբ նշելու է քրիստոնեւության ընդունման 1700-ամյակը:
«Գարեգին Երկրորդը ցանկանում է շարունակել իր նախորդի կողմից սկիզբ դրած երկխոսությունը Կաթոլիկ Եկեղեցու հետո», – ասվում է նաեւ Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ:
Սպասվում է, որ այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդը Հռոմի Պապին կհանձնի 2001 թվականի հունիսին Հայաստանը այցելելու հրավեր: Ավելի վաղ Գարեգին Երկորդը հայտարարել էր, որ նոյեմբերին Վատիկանում Հովաննես Պողոս Երկրորդի հետ մտադիր է քննարկել միջեկեղեցական հարաբերությւոններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ ստորագրել համատեղ հայտարարություն: Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը նշել էր, որ Հռոմի Պապի հետ հանդիպմանը աստվածաբանական հարցեր չեն քննարկվելու: –0–