ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում սպասվում է այս տարվա Օսկար կինոմրցանակի հավակնորդ, ֆրանսիացի անիմատոր Բասիեն Դյուբուան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին փառատոնի հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնից, Դյուբուան փառատոնի շրջանակներում հանդես կգա դասախոսությամբ, իսկ Օսկարի հավակնորդ ֆիլմը` «Մադագասկար, ճանապարհային օրագիր»-ը փառատոնի շրջանակներում ցուցադրվելու է The club ակումբում:
«Մադագասկար, ճանապարհային օրագիր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը պատմում է եվրոպացի ճանապարհորդի պատմության մասին, ով ժամանելով էկզոտիկ Մադագասկար, ով բախվում է տեղացիների համար սովորական մի երևույթի` մահացածների թաղման հետ:
ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 14-19-ը: Փառատոնի շրջանակներում նախատեսված են պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, արտերկրից ժամանած մասնագետների կողմից դասախոսություններ և վարպետության դասեր: Այս տարի Երևանի Սիրահարների այգում կայանալու են անիմացիաների բացօթյա ծրագրեր:
Այն կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը:






