ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը լուսաբանվելու է հանրահայտ Եվրոնյուզ հեռուստաալիքի եթերով, լրագրողներին հայտնեց փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին: Առաջին ցուցադրությունը տեղի է ունենալու արդեն այսօր երեկոյան` «Ռանդեվու» (Rendezvous) բաժնում: Քասունին նաև հավելեց, որ հեռուստաընկերությունն ինքն է հետաքրքրվել փառատոնով, և նրանք ոչ մի անգամ չեն դիմել նրանք խնդրանքով:
Մյուս տարի, հնարավոր է, ընդլայնվի համագործակցությունը հեռուստաալիքի հետ, և հատուկ ռեպորտաժներ պատրաստվեն հատուկ Եվրոնյուզի համար:
ReANIMANIA 3-րդ երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը կայանալու է սեպտեմբերի 14-19-ը: Փառատոնի շրջանակներում նախատեսված են պրեմիերաներ, հետահայաց ցուցադրություններ, արտերկրից ժամանած մասնագետների կողմից դասախոսություններ և վարպետության դասեր: Այս տարի Երևանի Սիրահարների այգում կայանալու են անիմացիաների բացօթյա ծրագրեր:
Այն կրելու է «20-ամյա անկախ անիմացիա» խորագիրը:






