AM
9 Սեպտեմբեր 2011 - 13:57 AMT

Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից 15 րոպե առաջ ընդամենը մի քանի հարյուր մարդ է հավաքվել

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը խոստանում է սակավաթիվ լինել: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հանրահավաքի մեկնարկին մնացել է 15 րոպե, սակայն, Ազատության հրապարակում ընդամենը մի քանի հարյուր մարդ է հավաքվել: ՀՀ ոստիկանությունը նույնպես նվազեցրել է իր ներկայությունը հանրահավաքում, ոստիկաններ հրապարակում դեռևս չկան:

Կոնգրեսի ներկայացուցիչները դեռ չեն եկել հրապարակ: