AM
11 October 2000 - 16:40 AMT

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

11.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ուկրաինայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ալեքսանդր Կուզմուկը եւ Սաֆար Աբիւեը Կիեւուն ստորագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների 2001 թվականի համագործակցության ծրագիր:
Ալեքսանդր Կուզմուկը հաղորդել է, որ ծրագիրը նախատեսում է համագործակցություն ռազմաքաղաքական բնագավառում, փոխգործություն ՎՈՒՈՒԱՄ-ի շրջանակներում, երկկողմ համագործակցություն ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ ռազմատեխնիկական համագործակցություն: Ուկրաինայի պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը նախատեսում է համատեղ մասնակցություն` սպառազինությունների եւ տեխնիկայի վերանորոգման, արդիականացման եւ զարգացման գործընթացին: Կուզմուկը հայտնել է նաեւ, որ ՎՈՒՈՒԱՄ-ի անդամ պետությունները չեն հրաժարվել համատեղ խաղաղարար գումարտակի ձեւավորման գաղափարից: Նրա խոսքերով, գումարտակի ստեղծման վերաբերյալ խորհրդակցությունները անց են կացվում մշտապես, սակայն վերջնական որոշումը կընդունվի 2002 թվականի վերջին: –0–