AM
6 October 2000 - 12:14 AMT

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ԱՓՍՈՍՈՒՄ է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

06.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանական իշխանությունները Ադրբեջանի երկու ընդդիմադիր կուսակցություններին` «Մուսավաթին» եւ Դեմոկրատական կուսակցությանը թուլ չեն տվել մասնակցել նոյեմբերի 5-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Այս մասին Վաշինգթոնում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը: Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ «Մուսավաթ» կուսակցությանը արգելել էին մասնակցել նաեւ 1995 թվականի ընտրություններին:
«Վերնշված կուսակցությունների դուրս թողնելը կասկածի տակ է դնում ազատ եւ անկախ ընտրությունների անցկացումը: Մենք դիմում ենք Ադրբեջանի իշխանություններին կոչով` թույլ տալ Դեմոկրատական եւ «Մուսավաթ» կուսակցությունների անդամներին մասնակցելու ընտրություններին ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական կարգով», – ընդգծել է ամերիկացի դիվանագետը: –0–