AM
10 Սեպտեմբեր 2011 - 06:43 AMT

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Բելառուս

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 12-ին կմեկնի Բելառուս:

Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱԳՆ-ից, Մինսկ այցելության ընթացքում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Բելառուսի ղեկավարության հետ: