Ճանաչողական այցով Երեւանում է գտնվում Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայեն Ֆոլը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այսօր նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ եւ քննարկել հարավ-կովկասյան տարածաշրջանին ու առկա հակամարտությունների լուծմանն առնչվող հարցեր: Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, լուծման առաջարկված տարբերակների հիմքում ընկած սկզբունքներին եւ խնդրի վերջնական լուծման հնարավորություններին: