AM
13 September 2011 - 08:27 AMT

«Կինոշոկ 2011». Մեկնարկել է «Ուշադրության կենտրոնում Հայաստանն է» ծրագիրը

Երեկ` սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Անապա քաղաքում ընթացող «Կինոշոկ 2011» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների 20-րդ կինոփառատոնի շրջանակներում մեկնարկել է «Ուշադրության կենտրոնում Հայաստանն է» ծրագիրը, հայտնում է կինոփառատոնի պաշտոնական կայքը:

Կինոփառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Արշալույս Հարությունյանի «Թափառում», Էդուարդ Թադևոսյանի «Քարեր», Տիգրան Խզմալյանի «Սև ու սպիտակ» և Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերը:

Անապայում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը, ինչպես նաև մուլտֆիլմերի առանձին ծրագիրը:

«Կինոշոկին» հոբելայնի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: