Սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայանալիք Համահայկական համաժողովն աննախադեպ կլինի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հետ կապերի վարչության պետ Անդրանիկ Արշակյանը:
Ըստ նրա, համաժողովը նոր էջ կբացի Հայաստանի ու Սփյուռքի հարաբերություններում: «Գոյություն ունեն տարբեր մարտահրավերներ, որոնց մենք կարող ենք հակազդել միայն միասին»,-հայտարարել է Արշակյանը:
Արշակյանը նշել է նաև, որ այսօրվա հիմնական նպատակն է, որ Հայաստանն ու Սփյուռքի տարբեր համայնքները միասնական լինեն:
Երևանում սեպտեմբերի 19-21 տեղի կունենա համահայկական համաժողովի հանդիսավոր բացումը` նվիրված Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը: Համաժողովին մասնակցելու են հայկական սփյուռքի 500 ներկայացուցիչներ աշխարհի 100 երկրներից: Երևանի համահայկական համաժողովին կմասնակցեն ԱՊՀ բոլոր երկրների մասնակիցները, բացառությամբ Ադրբեջանի:






