ReAnimania երևանյան 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում Բրազիլիայից ժամանած «Մումիա» փառատոնի պրոդյուսեր Սավիո Լեյթեն ներկայացնելու է բրազիլական անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն: Ցուցադրությունը կայանալու է «Նաիրի» կինոթատրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեյթեն ասաց, որ իր ընտրած 10 անիմացիաները ներկայացնելու են տարբեր թեմաներ և անիմացիայի տարբեր տեխնիկաներ: «Իմ ընտրած ֆիլմերը մեծ հաջողություն են ունեցել մեր երկրում և հուսով եմ այն հայ կինոսերներին ևս դուր կգա»,- նշել է Լեյթեն:
Լեյթեն դեռ չի հասցրել ծանոթանալ հայկական անիմացիային, սակայն խոստացավ, որ մինչ իր մեկնելը անպայման կծանոթանա դրանց հետ:






