Մահացել է ճանաչված և սիրված դերասան Գուրգեն Մարտիրոսի Սեդրակյանը:
Գուրգեն Սեդրակյանը ծնվել է 1955 թ. ապրիլի 5-ին:
Նա երկար տարիներ աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, Երևանի Համազգային թատրոնում, Երևանի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում:
Նկարահանվել է բազմաթիվ հեռուստաներկայացումներում և հեռուստասերիալներում: Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին ժամը 18.00 – 21.00 Մոսկովյան 33 բն. 20 հասցեյում:Հուղարկավորությունը կկատարվի սեպտեմբերի 20-ին ժամը 14.00 նույն հասցեից:






