Սեպտեմբերի 19-ին Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնում կայացել է «Ուրիշ մարդը» ներկայացման պրեմիերան Պյոտր Գլադիլինի համանուն պիեսի հիման վրա: Ւնչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին թատրոնից, հոկտեմբերի 14-15-ը սպասվում է նաև Սերգեյ Եսենինի «Շահանե, դու իմ Շահանե» ներկայացման պրեմիերան Տիգրան Գևորգյանի գլխավորությամբ:
Թատրոնում պատմել են նաև հոկտեմբերին կայանալիք ներկայացումների մասին. հոկտեմբերի 6,21` «Քյոջինյան իրարանցում», հոկտեմբերի 2,28` «Խանումա», հոկտեմբերի 7` «Ֆելդֆեբել Բատերֆլայ», հոկտեմբերի 9,23` «Մանյակ»:
Պետք է նշել, որ թատերախումբը վերջերս վերադարձել է Բրեստից, որտեղ հանդես է եկել հյուրախաղերով:






