AM
28 September 2000 - 14:07 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՄՆ-ից ՄԵԿՆԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ամերիկյան Քլիվլենդ քաղաքից մեկնել է հայրենիք, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը: Քլիվլենդում նա հետազոտման կուրս էր անցնում սրտա-անոթային հիվանդությունների բուժման կենտրոնում, ուր նախորդ տարվա ապրիլին անցկացրել է սրտի վիրահատություն: Վերադարձի ճանապարհին Հեյդար Ալիեւը մեկ օր կիջեւանի Լոնդոնում, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայում ուսանող իր թոռներին: