AM
23 Սեպտեմբեր 2011 - 05:05 AMT

Սեպտեմբերի 24-ին կայանալու է կամերային երաժշտության համերգ` օտարերկրյա երաժիշտների մասնակցությամբ

Սեպտեմբերի 24-ին Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է կամերային երաժշտության համերգ, որին մասնակցելու են կլարնետահար Փոլ Մայերը (Ֆրանսիա), ֆագոտահար Ժիլբեր Օդին (Ֆրանսիա), դաշնակահար Վահան Մարտիրոսյանը (Ֆրանսիա), ջութակահարներ Հեննինգ Քրագերուդը (Նորվեգիա) եւ Կարմեն Թոսունյանը (Հայաստան), ալտահարներ Դիմուտ Պոպենը (Գերմանիա) եւ Սամվել Բարսեղյանը (Պորտուգալիա) եւ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա): Համերգային ժամանակ հնչելու են Մոցարտի «Կլարնետի կվինտետը», Վեբերի «Վարիացիաներ կլարնետի եւ դաշնամուրի համար», Բեթհովենի «Դուետ կլարնետի եւ ֆագոտի համար», Պուլենկի «Սոնատ կլարնետի եւ ֆագոտի համար» և Բրամսի «Դաշնամուրային տրիոն»:

Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: