AM
27 September 2000 - 16:29 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս շաբաթվա ընթացքում թուրքական բանակը Վրաստանի Զինված ուժերի զորամիավորների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍԸ` վկայակոչելով Անատոլիայի նորությունների գործակալությունը:
Կազմակերպիչների խոսքերով, զորավարժությունների նպատակն է համաձայնեցնել համատեղ գործողությունները երկու պետությունների սահմանների անօրինական անցումները կանխելու նպատակով: Վրաստանի ռազմական աղբյուրները առայժմ չեն մեկնաբանել թուրքական կողմի հաղորդագրությունը: