Սեպտեմբերի 25-ին Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայանալու է համերգ, որին մասնակցելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան), Ֆրանսիացի Փոլ Մայերը (կլարնետ) և Ժիլբեր Օդենը (ֆագոտ), գերմանացի Դիմուտ Պոպպենը (ալտ), նորվեգացի Հեննինգ Քրագերուդը, (ջութակ): Համեգը ղեկավարելու է Փոլ Մայերը:
Համերգում հնչելու են Շտրաուսի Կոնցերտինո կլարնետի և ֆագոտի համար, Արվո Պյարտի "Fratres" ալտի, լարային նվագախմբի և հարվածայինների համար, Պաուլ Հինդեմիթի “Trauermusik” ալտի և լարային նվագախմբի համար,Վեբերի Ֆագոտի կոնցերտ, և Բրամսի Ջութակի կոնցերտը:
Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:






