Սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրեցին Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնի արդյունքները: Միջոցառումն անցկացվել է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ 2011 թ. սեպտեմբերի 4-5-ը Վանաձորում և 8-9-ը՝ Գյումրիում:
Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնի ընթացքում ըստ ոլորտների աշխատել է 5 հանձնաժողով, որոնք ամփոփել են արդյունքները:
Սեպտեմբերի 4-ին և 5-ին Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել հանրապետության 8 մարզերի թատերախմբեր, մասնագիտական հանձնաժողովը ընտրել է «Լավագույն թատերական խումբ» անվանակարգի հաղթողներին` 1-ին մրցանակ Ալավերդու դրամատիկական թատրոն, 2-րդ մրցանակ` Մեծամորի «Տրուբադուր» թատերախումբ, Արթիկի քաղաքապետարանի մշակույթի տան թիվ 2 մանկական թատրոն:
Ժյուրիի նախագահն էր Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը:
Սեպտեմբերի 8-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ «Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (մարզային «ArtExpo»)» բացումը: Ցուցահանդեսին ՀՀ մարզերից մասնակցեցին ավելի քան 100 քաղաքային և գյուղական համայնք, որտեղ մասնագիտական հանձնաժողովը ընտրել է հաղթողներին 9 անվանակարգերում`«Լավագույն գրադարան» (1-ին մրցանակ` Ստեփանավանի կենտրոնական գրադարան), 2-րդ մրցանակ` Մեծամորի քաղաքային գրադարան, «Լավագույն թանգարան (պատկերասրահ, ցուցասրահ)» (1-ին մրցանակ` Շահումյան համայնքի «Թանգարան բաց երկինքի տակ», Էջմիածնի պատմաազգագրական թանգարան): «Լավագույն տեսաֆիլմ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիա)» անվանակարգում մասնագիտական հանձնաժողովը ընտրել է. 1-ին մրցանակ՝ «Ալավերդի-240» վավերագրական ֆիլմ (ՀՀ Լոռու մարզ),
2-րդ մրցանակ՝ «Դրախտի արահետներով» վավերագրական ֆիլմ (ՀՀ Վայոց ձորի մարզ), «Գեղամա աշխարհ» վավերագրական ֆիլմ (ՀՀ Գեղարքունիքի մարզ):
Ժյուրիի նախագահն էր կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի պրոռեկտոր Անիտա Երզնկյանը: Մրցանակներ հանձնվեցին նաև մի շարք այլ անվանակարգերում






