AM
26 Սեպտեմբեր 2011 - 15:26 AMT

Երևանի Ռուսական արվեստի թանգարանը նույնպես կնշի «Եվրոպական ժառանգության օրեր»-ը

Հոկտեմբերի 1-ին Ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու), «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում և «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո կայանալու է «Նկարազարդումը` որպես գրքի ներգործության կարևոր գրավական» ցուցահանդեսը: Այնտեղ ներկայացվելու ենՍամվել Ղազարյանի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների ցուցադրությունը:

Բացման միջոցառմանը մասնակցելու է միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը: