AM
28 Սեպտեմբեր 2011 - 04:20 AMT

Պաստեռնակի ժողովածուի հայերեն թարգմանությունը կներկայացվի Երևանում հոկտեմբերի 4-ին

Հոկտեմբերի 4-ին Ռուսական արվեստի թանգարանում (Ա. Աբրահամյանի հավաքածու), «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում և «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո կայանալու է ռուս հայտնի գրող Բ. Պաստեռնակի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը` Հ. Թամրազյանի թարգմանությամբ:

Միջոցառմանը ելույթ է ունենալու ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը: Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը, որն այս տարի հանդես կգա «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: «Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված 2 կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Այս տարի միջոցառումների ծրագիրը ներառելու է նաև այցելություններ դեպի այն հուշարձաններն ու վայրերը, ուր պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: