19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«ԱՄՆ-ի նախագահը եւ նրա վարչակազմը անում են հնարավորին ամենը Կոնգրեսի կողմից այսպես կոչված հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Տեսնենք, կհաջողվի՞ արդյոք դա նրանց»: Այս մասին «Milliet» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմը:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ նման նախաձեռնություններով հայերը ուզում են «քողարկել» իրենց թուլությունը: «Լիարժեք պետություն ստեղծելու Հայաստանի բոլոր փորձերը տապալվել են, այդ երկրի տնտեսությունը տագնապալի վիճակում է գտնվում: Իրենց ատելությունը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի իշխանությունները եւ սփյուռքը փորձում են օգտագործել որպես միավորող գաղափար»,- ասել է Ջեմը: –0–