AM
19 September 2000 - 15:00 AMT

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է Վ. ՕՍԿԱՆՅԱՆԸ

19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրի կառավարությունը այս ուղղությամբ մի շարք քայլեր է ձեռնարկել, մասնավորապես, Երեւանի արվարձաններից մեկում սկսվել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների պարկի» ստեղծման նախնական աշխատանքները: Վարդան Օսկանյանը հայտարարել է նաեւ, որ 2005 թ-ին Հայաստանի բոլոր դպրոցները հագեցած կլինեն համակարգիչներով եւ կունենան Ինտերնետ ցանցի օգտագործման անսահման հնարավորություն: –0–