AM
19 September 2000 - 15:25 AMT

ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ, «ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱԿՏԻ» ՀԵՂԻՆԱԿԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՒ ԻՐԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 27-28-ին Երեւանում կայանալիք «Տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարները» միջազգային գիտաժողովին կմասնակցեն` ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխման Վիեննայի կենտրոնի տնօրեն դեսպան Մարտոն Կրազնայը, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դասախոս, Բիրմինգհեմի համալսարանի Ռուսական եւ արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվավոր նախագահ Մայքլ Քեյզերը, Կասպիական հետազոտությունների միջազգային ինստիտուտի նախագահ, Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Մալեքին, Գալաթասարայի համալսարանի ընթերակա պրոֆեսոր, նախկին արտգործնախարար դեսպան Իլթեր Թուրքմենը, Բրյուսելի Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի համանախագահ, «Կովկասի կայունության պակտի» հեղինակ Մայքլ Էմերսոնը:
Գիտաժողովի «Տարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների լուծման հեռանկարների շուրջ» ամփոփիչ կլոր սեղանին ելույթներով հանդես կգա ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Լորդ Ջորջ Ռոբերթսոնը, ՌԴ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ IV դեպարտամենտի տնօրենի տեղակալ դեսպան Ալեքսանդր Չեպուրինը, ԱՄՆ Ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի նախագահ դեսպան Փիթեր Ռ. Ռոզենբլատը: –0–