20.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանի համար Հայաստանը միշտ եղել եւ մնում է հուսալի ընկեր ու դաշնակից: Այդ բարեկամության հիմքը բազմադարյա եղբայրությունն է մեր ժողովուրդների, որոնք կողք-կողքի անցել են իրենց բաժին ընկած լուրջ փորձությունները:
Վստահ եմ, որ ռուս-հայկական ռազմավարական գործընկերության խորացումը կնպաստի մեր երկրների միջեւ բոլոր ուղղություններով փոխշահավետ եւ բազմաբնույթ համագործակցության ընդլայնմանը, Կովկասում իրավիճակի կայունացմանն ու վստահության ամրապնդմանը:
Հուսով եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնական այցը Ռուսաստանյան Դաշնություն` երկկողմ հարաբերությունները կբարձրացնի նոր, որակապես ավելի բարձր մակարդակի:
Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ եւ ի դեմս Ձեզ` բարեկամ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն եւ բարեկեցություն»:-0-