AM
30 Սեպտեմբեր 2011 - 04:12 AMT

Հայաստանում հոկտեմբերի 7-ին կկայանա Շոն Լևիի «Կենդանի պողպատ» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի սկզբին Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է ամերիկյան «Կենդանի պողպատ» ֆանտաստիկ մարտաֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորն է Շոն Լևին: Լուրերի համաձայն, ֆիլմը հայկական կինոթատրոնի էկրանին հայտնվելու է հոկտեմբերի 7-ին, իսկ համաշխարհային պրեմիերան կայանալու է հոկտեմբերի 6-ին: Ֆիլմի գլխավոր դերակատարն է Հյու Ջեքմանը, պրոդյուսերներն են Սթիվեն Սփիլբերգը և Ռոբերտ Զեմեկիսը: