AM
4 Հոկտեմբեր 2011 - 04:24 AMT

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալու է «Հայոց գրի խորհուրդը» միջոցառումը

Հոկտեմբերի 6-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում «Հանդիպում արվեստի հետ» շարքի շրջանակներում կայանալու է «Հայոց գրի խորհուրդը» միջոցառումը: Միջոցառումը նվիրվելու է Հայաստանի անկախության 20-ամյակին և Եվրոպական ժառանգության օրերին:

Ծրագրում նախատեսված է պատմաբանական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Հայոց գրի խորհուրդ» դասախոսությունը, «Սուրբ թարգմանիչներ» վավերագրական ֆիլմի դիտում և «Շարական» համույթի ելույթը: