14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Մոսկվայում Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի դիվանագետները եւ զինվորականները կքննարկեն Կովկասյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խնդիրները:
Փորձագետների հանդիպմանը, որը կանցկացվի Խաղաղության եւ համաձայնության միությունում, կմասնակցեն Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչները, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Մոսկվայում, Պետդումայի պատգամավորներ: –0–