AM
4 Հոկտեմբեր 2011 - 11:07 AMT

Գալուստ Սահակյանն առաջարկում է ՀԱԿ-ին «գիշերանոթներ բաժանել կամ շարժական զուգարաններ տեղադրել»

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկել է Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) հանրահավաքի մասնակիցներին «գիշերանոթներ բաժանել կամ շարժական զուգարաններ տեղադրել»: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ՀԱԿ բողոքները, թե իշխանությունները հատուկ են փակել բոլոր մերձակա սրճարանները և վճարովի զուգարանները: Սահակյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի բողոքները ծիծաղելի են: «Չի կարելի օգտագործել ժողովրդին սեփական շահերից ելնելով, իսկ հետո զուգարաններ պահանջել: Դա անհարգալից է մեր բարքերի ու ժողովրդի հանդեպ»,-ասել է Սահակյանը:

Սահակյանը հայտարարել է նաև, որ դատապարտում է բոլոր նրանց, ով խանգարում է միջքաղաքային տրանսպորտի աշխատանքին, որի պատճառով մարզերի բնակիչները չեն կարողանում Երևան հասնել: