AM
7 Հոկտեմբեր 2011 - 04:07 AMT

«Եվրոպական ժառանգության օրեր». Հայ ընթերցողը կծանոթանա Գալինա Արտեմևայի հետ

Հոկտեմբերի 8-ին «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակներում «Գրավոր հիշողություն» խորագրի ներքո Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կայանալու է հերթական միջոցառումը: Այս անգամ հայ ընթերցողը հնարավորություն է ունենալու ծանոթանալ անվանի ռուս գրող Գալինա Արտեմևայի գրքերին և ծանոթանալ հեղինակի հետ:

Միջոցառմանը մասնակցում է միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Թալալյանը:

Գալինա Արտեմևան բանասիրական գիտությունների դոկտոր է, մի շարք հոգեբանական վեպերի հեղինակ է: Նա միշտ ոչ օրդինար է եղել իր ստեղծագործություններում: