08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սեպտեմբերի 7-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը,ՄԱԿ-ի «Հազարամյակի գագաթնաժողովի» շրջանակներում հանդիպել է Պաղեստինի վարչակազմի նախագահ Յասեր Արաֆաթի հետ` վերջինիս խնդրանքով: Զրուցակիցները քննարկել են արաբ-իսրայելական հակամարտության գործընթացում Երուսաղեմի կարգավիճակին առնչվող վերջին զարգացումները:
Բոլորովին վերջերս Յասիր Արաֆաթը հերքել էր իսրայելական աղբյուրների տեղեկությունները այն մասին, որ նա համաձայնել է Իսրայելի հսկողության ներքո թողնել Երուսաղեմի հայկական թաղամասը: Արաֆաթը հայտարարել էր որ նա կտրականապես մերժել է տվյալ առաջարկը: «Հայկական թաղամասը մերն է. մենք եւ հայերը մեկ ժողովուրդ ենք», – ասել էր նա: –0–