Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան կարող է ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ուղղված են Ֆրանսիայի պետական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը:
«Սա սթափեցնող քայլ է ժխտողական քաղաքականություն վարող Թուրքիայի համար»,-ասել է քաղաքագետ Մենուա Սողոմոնյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում:
Սողոմոնյանը կոչ է արել հայկական ԶԼՄ-ներին չպայմանավորել Սարկոզիի հայտարարությունը միայն ֆրանսահայերի աջակցությունը ստանալու ձգտումով, թեև չի բացառել նաև այդ գործոնը: Նա նաև նշել է, որ հայերը Ֆրանսիայի քաղաքացիներ են և նրանցից շատերը հստակ կողմնորոշում ունեն ընտրությունների հարցում:
Ինչ վերաբերում է ֆրանս-թուրքական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, ապա, ըստ քաղաքագետի, Սարկոզիի հայտարարությունները կարող են անդրադառնալ երկու երկրների քաղաքական շփումների վրա,սակայն, հազիվ թե անդրադառնան տնտեսական համագործակցության վրա:






