AM
10 Հոկտեմբեր 2011 - 13:19 AMT

Հայաստանի բանտերում իրենց պատիժը կրած 30 իրանցիներ փոխանցվել են իրենց երկրին

Հայաստանի բանտերում իրենց պատիժը կրած 30 իրանցի բանտարկյալներ փոխանցվել են իրենց երկրին: Այս գործընթացն իրականացվել է Հայաստանում Իրանի դեսպանատան նախաձեռնությամբ, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը: Փետրվարին Հայաստանն Իրանին փոխանցեց 24 իրանցի բանտարկյալ, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

Ներկայումս Հայաստանում իրենց պատիժն են կրում Իրանի քաղաքացի 20 բանտարկյալներ: