AM
10 Հոկտեմբեր 2011 - 13:21 AMT

Հայ երաժիշտները Թբիլիսիում ներկայացրեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները

Հոկտեմբերի 8-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի փոքր դահլիճում կայացավ համերգ` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը կազմակերպական աջակցություն էր ցուցաբերել Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համերգի ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդ կատարողները ներկայացրեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: