AM
7 September 2000 - 12:43 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ, ԳՐՈՒՄ Է «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՓՈՍՏ»-Ը

07.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Քանի որ պարզ չէ, ինչ տեղի կունենա Ադրբեջանում Ալիեվից հետո, ղարաբաղյան հակամարտության լուծումը մենք պետք է գտնենք նրա նախագահության օրոք»:
ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանի այս խոսքերը մեջբերված են «The Washington Post»-ի սեպտեմբերի 6-ին տպագրված Մայքլ Դոբսի «Հայաստանն իր տնտեսության վերականգնումը կապում է խաղաղության հաստատման հետո» հոդվածում: Հոդվածի հեղինակը անդրադառնում է նաեւ Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերին: Ըստ թերթի, Օսկանյանը ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է հետեւյալ մոտեցումը. «Մի հարցրու, մի խոսիր», որի համաձայն հակամարտության յուրաքանչյուր կողմը յուրովի կմեկնաբանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: –0–