AM
11 Հոկտեմբեր 2011 - 07:51 AMT

2012-ին Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ ԱԱՀՈՒ զորավարժությունները

2012-ին Հայաստանում տեղի կունենան ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժությունները` նվիրված կազմակերպության ձևավորման 20-ամյակին: Այդ մասին ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 4-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն արդեն պատրաստվում է համալիր զորավարժությունների անցկացմանը:

Նիստի մասնակիցները նաև քննարկել են հարցեր, որոնք անդրադառնում են արագ արձագանքմանը տեխնածին և բնական աղետներին, միասնական տեղեկատվական-ծրագրային պլատֆորմի ձևավորմանը, ինչպես նաև համատեղ զորավարժությունների անցկացմանը: