AM
11 Հոկտեմբեր 2011 - 09:03 AMT

Ջոն Պրեսկոտն առաջարկել է ադրբեջանցիներին Հայաստանին քննադատելու փոխարեն զբաղվել իրենց ներքին խնդիրներով

Հայաստանի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը կտրուկ է արձագանքել ադրբեջանական պատվիրակության անդամների ելույթներին Հայաստանի ներքաղաքական խնդիրների վերաբերյալ և նրանց առաջարկել իրենց եռանդն ու խանդավառությունն ուղորդել իրենց ներքաղաքական խնդիրների լուծմանը: Ինչպես հաղորդել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Պրեսկոտը նշել է, որ տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները խոսում են որպես ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, թեև բոլորին հասկանալի է, որ Ադրբեջանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց:

Զոհրաբյանը նաև հաղորդել է, որ ԵԽԽՎ-ում շատ պատգամավորներ դժգոհ են ԵԽԽՎ ներկայացուցչի մուտքն Ադրբեջան արգելելու մասին որոշումից, որը պետք է զեկույց պատրաստեր քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի մասին, և առաջարկում են այդ հարցը քննարկել ԵԽԽՎ նիստում: