AM
11 Հոկտեմբեր 2011 - 11:55 AMT

Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգռված է «Արևելյան գործընկերության» երկրների բարեփոխումների դրական արդյունքներում

Եվրամիությունը շահագրգռված է «Արևելյան գործընկերության» երկրների բարեփոխումների դրական արդյունքներում: Այդ մասին հայտնել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը: Նրա խոսքով` բարեփոխումները չպետք է թելադրվեն ԵՄ կողմից, դրանք պետք է սահմանվեն և կատարվեն ինքնին «Արևելյան գործընկերության» երկրների կողմից: «ԵՄ-ը կարող է միայն աջակցել այդ գործընթացին»,- ասել է նա:

Նա մատնանշել է նաև բարեփոխումների ձևավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության կարևորությունը: Նրա խոսքով` այդ պրակտիկան դիտվում է նաև ԵՄ անդամ երկրներում:

«Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ: