AM
5 Սեպտեմբեր 2000 - 14:53 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-7-Ը ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ

05.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր արտասահմանյան զինվորական տեսուչների մի խումբ, որի կազմում ընդգրկված են յոթ թուրք եւ երկու գերմանացի զինվորականներ, սկսել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսաստանյան զինվորական բազայի 128-րդ մոտոհրաձգային գնդի տեսչական ստուգատեսը: Այս մասին հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍԸ, վկայակոչելով Զինվորական նորությունների գործակալությանը:
Եվրոպայում սովորական սպառազինությունների սահմանափակման պայմանագրին համապատասխան, արտասահմանյան տեսուչները կանցկացնեն Հայաստանում գտնվող ռուսաստանյան տանկերի եւ զրահամեքենաների թվի համապատասխանությունը պայմանագրում հայտարարված քանակին: Տեսչական ստուգատեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 7-ը: –0–