AM
15 Հոկտեմբեր 2011 - 04:12 AMT

Ֆլորենցիայում կայանալու է Վիգեն Ավետիսի և Ֆրանչեսկո Բանդինիի համատեղ ցուցահանդեսը

Հոկտեմբերի 26-ին Ֆլորենցիայի "GRUPPO DONATELLO" միության սրահում կայանալու է քանդակագործ Վիգեն Ավետիսի և խմբի նախկին նախագահ, ճարտարապետ Ֆրանչեսկո Բանդինիի համատեղ ցուցահանդեսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Ավետիսը: Ցուցահանդեսը կրելու է «Երգերի ճանապարհները» անունը: Նոյեմբերի 5-ին ցուցահանդեսի շրջանակներում ելույթ է ունենալու հայ երգչուհի Ագնեսա Գյուրջյանը, ով կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները, ինչպես նաև կհնչի իտալական պոեզիա:

Խոսելով ներկայացվող քանդակներից, Ավետիսը շեշտեց, որ ներկայացնելու է իր ամենամեծ (250 կգ, 200 սմ) և ամենափոքր (500 գր, 15 սմ) բրոնզե քանդակները:

Ֆրանչեսկո Բանդինին ներկայացնելու է իր գեղանկարչական աշխատանքները:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 7-ը:

"GRUPPO DONATELLO"-ն արվեստի գործիչների միություն է, որին այս տարվանից սկսած անդամակցում է հայ քանդակագործը: