30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օգոստոսի 29-ին ելեույթ ունենալով Նյու-Յորքում անցկացվող կրոնական «Հազարամյակի գագաթնաժողովում», հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ազատության եւ անկախության համար մարտնչող հայերը գիտակցում են ազգերի եւ անհատների իրավունքների փոխադարձ հարգանքի կարեւորությունը»:
Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում ձեռք կբերվի համաձայնություն` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Դա կապացուցի, որ կարգավորումը եւ հաշտությունը հնարավոր է նույնիսկ ամենաբարդ հակամարտությունների պարագայում», – ասել է Գարեգին Երկրորդը: –0–