AM
18 Հոկտեմբեր 2011 - 08:15 AMT

Զոյա Թադևոսյան. Այժմ ՀԱԿ առջև հստակ խնդիր է դրված

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը մեկնաբանել է այն, որ արտահերթ ընտրությունների պահանջը Կոնգրեսը փոխարինել է նախագահ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջով: Նա հերքել է որոշ հանրապետականների այն հայտարարությունները, թե այդպիսով ՀԱԿ-ը հաշտվել է Հայաստանում հերթական ընտրությունների անխուսափելիության հետ:

«Այժմ ՀԱԿ առջև կոնկրետ խնդիր է դրված»,-ասել է Թադևոսյանը՝ հավելելով, որ նախագահի հրաժարականի պահանջը նշանակում է նաև արտահերթ ընտրությունների անցկացում:

Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան ստացավ: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Հրապարակում վրաններ են խփվել: Հոկտեմբերի 8-ին ՀԱԿ-ն ավարտեց իր բողոքի ակցիան և ընդունեց 18 կետից բաղկացած ամփոփիչ բանաձեև: Բանաձևում ասվում է, որ կոնգրեսի հիմնական կարգախոսն է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը:

ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: