Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններում ստանալ ձայների բացարձակ մեծամասնությունը, ինչպես նաև ժողովրդի աջակցությամբ ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակն ապագա նախագահական ընտրություններում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։
«Կարծում եմ, որ դա մեր կուսակցության խնդիրն է, իսկ գերխնդիրն է նախագահական ընտրություններում մեր կուսակցության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հաղթանակը»,- ասել է նա։






