AM
18 Հոկտեմբեր 2011 - 10:06 AMT

«Նռան հատիկ» փառատոնը մեկնարկում է հոկտեմբերի 24-ին

«Նռան հատիկ» 11-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 24-29ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում:

Այն նվիրվելու է ՀՀ անկախության 20- ամյակին: Փառատոնին մասնակցում են 35 թատերախումբ . 1 թատերախումբ Իրանի Թեհրան քաղաքից, 3-ը ԼՂՀ-ից, 1-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքից , 13-ը` ՀՀ մարզերից և 17-ը` Երևանից:

Փառատոնը կազմակերպել է «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա հասարակական կազմակերպությունը: «Նռան հատիկը» ընդգրկված է ՀՀ Կառավարության «Երեխաների հետ տարվող աշխատանքների 2004-2012թ.թ. ազգային ծրագրում» և արդեն 7-րդ տարին է, որ անց է կացվում ՀՀ կառավարության և Մշակույթի նախարարության բարձր հովանավորությամբ: