AM
29 August 2000 - 13:08 AMT

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԵՐՔԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ ԴԱՇԻՆՔԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հերքել է Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Գենադի Սելեզնյովի հայտարարությունը այն մասին, որ պաշտոնական Երեւանը քննարկում է Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու տարբերակները:
Այսօր, պատասխանելով ռուսաստանյան «Տրուդ» թերթի հարցին` ԱՊՀ-ի ապագայի վերաբերյալ, պրն. Սելեզնյովը հայտարարել է. «Հայաստանը արդեն քննարկում է Ռուսաստան-Բելառուս դաշինքին միանալու տարբերակները»:
Վահե Գաբրիելյանը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ ասել է, որ վերջին ժամանակներս նախագահ Քոչարյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ Ռուսաստան-Բելառուս դաշինքին Հայաստանի միանալու հարցը երկրի արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ: «Այս դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրել», – ընդգծել է Վահե Գաբրիելյանը: –0–