Վերջերս Ադրբեջանի հռետորաբանությունը զգալիորեն փոխվել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նախկինում Բաքուն պատերազմով էր սպառնում հայկական կողմին, ապա այժմ Ադրբեջանը փորձում է Հայաստանն ու Արցախը ներկայացնել որպես լուրջ սպառնալիք: «Ենթադրվում է, որ Հայաստանն ու Ղարաբաղը կարող են փոխհրաձգություն նախաձեռնել սահմանում և այդ հռետորաբանությունն արդեն խոսքից հասել է նաև որոշ գործողությունների, քանի որ Ադրբեջանը սկսկել է պատ կառուցել Արցախի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում»,-ասել է նա՝ հավելելով, որ ստատուս-կվոյի պահպանումն արդեն գիտակցվում է նաև Ադրբեջանի կողմից:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի դիրքերը ղարաբաղյան հակամարտության մեջ թուլացել են, հայկական փորձագետն ասել է, որ Երևանն ու Բաքուն որոշակի դիրքորոշում ունեն այդ հարցում և դա «կոչվում է բալանս»: Ըստ նրա, նա երբեք լուրջ չի վերաբերվել Ադրբեջանի սպառնալիքներին: Նա նշել է, որ Ադրբեջանի սպառնալիքներին հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին լուրջ չեն վերաբերվում ոչ ռազմական փորձագետները, ոչ օտարերկրացի քաղաքագետները, «ոչ էլ նույնիսկ իրենք ադրբեջանցիները»: «Առկա իրավիճակը չի ենթադրում պատերազմի հնարավորություն»,-նշել է նա:
Ադրբեջանը պաշտպանական պատ է կառուցում Արցախի հետ շփման գծում: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Չրաղլի գյուղի մոտ արդեն կառուցվել է 700 մ երկարությամբ ու 3 մ բարձրությամբ պատը: Շփման գծում «հայ դիպուկահարներից պաշտպանվելու համար» պատ կառուցելու գաղափարը Ադրբեջանում քննարկվում է 2006 թվականից:






